Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նախաճաշին հավկիթ ուտելն օգնում է նիհարելուն. news.am

Նախաճաշին հավկիթ ուտելն օգնում է նիհարելուն. news.am

Երկար ժամանակ համարվում էր, որ հավկիթը վնասում է կազմվածքին, քանի որ պարունակում է շատ սպիտակուց, ճարպ ու խոլեսթերին: Ժամանակակից տեսական ու գործնական տվյալներն այդ տեսակետն ամբողջովին հերքում են:

Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ խոլեսթերինի բարձր պարունակությունը չի անդրադառնում մարդու արյան մեջ խոլեսթերինի մակարդակի վրա: Արյան մեջ խոլեսթերինն արտադրվում է հենց օրգանիզմում եւ որևէ ուղիղ կապ սննդամթերքի ընդունման հետ գոյություն չունի: Խոլեսթերինի բարձր մակարդակի պատճառը համարվում է նյութափոխանակության խանգարումը, որը պայմանավորված է ներքին ու արտաքին գործոնների մի ամբողջ համալիրով:

Սենթ Լուիսի համալսարանում անցկացված փորձն ապացուցել է, որ հավկիթի գործածումը հակառակը՝ նպաստում է քաշի նվազմանը:

Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ ունեցող 152 մարդ: Նրանց երկու խմբի են բաժանել՝ մի խմբի մասնակիցները նախաճաշին օրական երկուական հավկիթ էին ուտում, իսկ մյուսներն ուտում էին չորաբլիթներ: 8 շաբաթ հետո մասնակիցներին համեմատել են ու պարզել, որ հավկիթով նախաճաշողների խմբում քաշի նվազումը 60 տոկոսով բարձր էր, քան հսկիչ խմբում: Հետազոտողները կարծում են, որ այս արդյունքը պայմանավորված է հավկիթի արագ հագեցնելու կարողությամբ, հավկիթ ուտելուց հետո երկար ժամանակ կուշտ են զգում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dietplan.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ